Մամիջանյան. Հինգ տարի առաջ ՔՊ-ականները հայտարարգրում էին փաբերում ունեցած պարտքերը, հիմա՝ առանձնատները
«Եթե 5 տարի առաջ Հայաստանում այսօր իշխանություն հանդիսացող ՔՊ-ականների 99%-ը հայտարարագրում էր Երևանի փաբերում ունեցած պարտքերը, ապա հիմա գտել են մի «հեքիաթային բրոկեր», որը 10-15 հազար ԱՄՆ դոլարով առանձնատներ է կարողանում գտնել իրենց համար»,-հայտարել է ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ։
Ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը նշել է, որ իրենց մեր նպատակն էր հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
«Մեր այդ նպատակին, այո, չենք հասել, բայց նաև ֆիքսենք, որ վերջին հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների 5.7%-ը մասնակցել է այս տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսների ակցիաներին, իսկ Երևանի բնակչության՝ 7%-ը:
Մեզ հարցնում են՝ արդյո՞ք վերագնահատել ենք մեր կատարած աշխատանքն ու պարզել ենք, թե ինչ սխալներ ենք կատարել: Այո, քննարկել ենք, վերլուծել և արել ենք հետևություններ: Անհրաժեշտ է հանրությանն իր համար հասանելի ձևով ներկայացնել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում երկրում»,-ասել է նա։
ՀՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին հեռացնելու նպատակին չհասնելու համար չի մեղադրում ժողովրդին։
«Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե ժողովուրդն է մեղավոր: Ժողովուրդը մեղք չունի. այն, որ ժողովուրդը ոտքի չկանգնեց՝ դա իմ, մեր պրոբլեմն է: Մեղավորը ժողովուրդը չէ, մեղավորը քաղաքական էլիտան է»,-ընդգծել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան