Պերուի լողափերում թռչնագրիպից հազարավոր հավալուսն է սատկել
Պերուում վարակիչ H5N1 վիրուսից սատկել են 14000 հավալուսն ու այլ ծովային թռչուններ։ Euronews.com-ի փոխանցմամբ, Լիմայի լողափերից մեկում սատկած կենդանիներին հավաքել են Պերուի ազգային գյուղատնտեսական սանիտարական ծառայության աշխատակիցները:
Թռչնագրիպի ներկայիս բռնկումը սկսվել է Կանադայում և տարածվել Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաձայն՝ դա արդեն հանգեցրել է ռեկորդային 50 միլիոն թռչունների մահվան:
Պերուն առաջին անգամ տագնապ է հայտարարել անցած հինգշաբթի՝ հավալուսնների շրջանում թռչնի գրիպ երեք դեպք հաստատելուց հետո: