Սա մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի հռետորաբանությանը. Անդրանիկ Թևանյան
ԱԺ-ն 81 պատգամավորով սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը՝ ԱԺ հայտարարություն ընդունելու մեկ հարցով:
Մինչև քննարկման մեկնարկը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանը հայտարարեց, որ իր ներկայացրած խմբակցությունը կողմ է եղել այդ օրակարգով արտահերթ նիստի հրավիրմանը, ավելին՝ առաջարկություններ է ներկայացրել հայտարարության տեքստի վերաբերյալ և կողմ է քվեարկելու 3-ժամյա ռեժիմով քննարկում անցկացնելուն:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Վերջինս հայտարարեց, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի մեջլիսի ընդունած հայտարարության մեջ նենգափոխվել է 44-օրյա պատերազմի պատճառները, արցախյան հիմնահարցի պատմությունը, ամրագրվել է, թե իբր այդ հիմնահարցն այլևս լուծված է և սպառնալից հռետորաբանություն է պարունակում՝ ուղղված ՀՀ-ին:
Անդրանիկ Թևանյանը, հայտարարեց, որ երբեմն ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հնչեցրած կարծիքները համընկնում են ադրբեջանական կողմի տեսակետների հետ և խորհրդարանական մեծամասնությանն առաջարկեց քվեարկել հայտարարության օգտին, որպեսզի ապացուցի, որ իրականում այդպես չէ:
«Սա մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի վարած քաղաքականությանը, հռետորաբանությունը, նաև մեր համերաշխությունը կլինի Արցախի հանրապետության խորհրդարանի ընդունած որոշմանը»,-ասց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Միկոյան. Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում
- Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին