Իլոն Մասկը հայտարարել է՝ռեփեր Քայնե Ուեսթի Twitter-ի էջը կրկին կարգելափակվի
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի Twitter-ի հաշիվը կրկին կարգելափակվի կանոնները խախտելու և բռնություն հրահրելու համար պատճառով: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել Է ամերիկացի գործարար Իլոն Մասկը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ես փորձեցի: Չնայած դրան, նա կրկին խախտեց բռնության հրահրման դեմ մեր կանոնը։ Հաշիվը կարգելափակվի»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պաշտոնապես փոխել է իր անունը Ye-ով, հակասեմականության մեղադրանքների ֆոնին բացահայտ հայտարարել էր, որ համակրում է նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերին:
Հոկտեմբերին Twitter-ը վերականգնել էր Ուեսթի էջը, որն արգելափակվել էր ռեփերի հակասեմական հայտարարությունների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան