Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի․ Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այսպիսով Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։Այս կապակցությամբ հարց է առաջանում․
-Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։
Այսպիսով կարելի է արձանագրել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։ Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի։
Չեմ զարմանա, եթե հանուն «խաղաղության» Հայաստանի դավաճան իշխանությունը նույնպես հերոսացնի Ռամիլ Սաֆարովին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան