Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ
Աշխարհի բնակչության առնվազն 90%-ը, ըստ ԱՀԿ-ի, ունի որոշակի իմունիտետ COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների արդյունքում, մամուլի ասուլիսում ասել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն գնահատում է, որ աշխարհի բնակչության առնվազն 90%-ը ներկայումս ունի որոշ իմունիտետ SARS-CoV-2-ի նկատմամբ՝ նախնական վարակման կամ պատվաստումների պատճառով»,-Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա:
Թեդրոսը նաև հավելել է, որ COVID-19-ից շաբաթական մահերի թիվը փոքր-ինչ նվազել է վերջին հինգ շաբաթվա ընթացքում, բայց անցած շաբաթ մահացել է ավելի քան 8,500 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Գրիպի առումով հիվանդացության շատ ավելի մեծ բեռ ունենք, քան քովիդի. Ավանեսյան
- «Ժողովուրդ». Քովիդ թեստ հանձնելու համար պետք է վճարել 8000 դրամ
- Բժիշկները պարզել են, թե ինչու են պատվաստված մարդիկ մահանում քովիդից
- Քովիդով վարակված ավելի քան 5 հազար մարդ՝ ՌԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին