
«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիսում բացատրելու է, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի շենքերի «ջանին»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի զարդանախշերի և հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի «ջանին» ու 8 հազար անցք բացել, որ բոլ-բոլ լույսեր տեղադրեն և կառավարության «մութ օրերը» լուսավորեն։
Ավագանու «Իմ քայլի» նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը մեր բոլորի փոխարեն ձևակերպել է խնդիրը. «Վանդալները պարզաբանում են, որ հետո անցքերը լցվելու են: Եկեք մեկական դռել վերցնենք՝ գնանք իրենց տների պատերին անցքեր անենք, հետո լցնենք: Կթողնե՞ն: Վստահ եմ՝ նույնիսկ իրենց երեխաներին մի հատ նկար պատին փակցնել չեն թողնում, որ պատին անցք չլինի, նորոգումը չփչանա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում