Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:
Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։
Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։
2023 թ․-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Այս նոր կառույցը մինչև 2025թ․-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան