Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովի ծննդյան օրն է․ նա կանցկացնի հերթական պրոֆեսիոնալ մենամարտը
Այսօր հայկական բռնցքամարտի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկներից մեկի` Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Եվրոպայի եռակի չեմպիոնը, ով նաև օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության մրցանակակիր է, այսօր տոնում է ծննդյան 30 ամյակը։ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է մեր չեմպիոնին և մաղթում նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ֆեդերացիան ժամար առաջ նաև տեղեկացրել է, որ Հովհաննես Բաչկովը այսօր կանցկացնի հերթական պրոֆեսիոնալ մենամարտը։
«Ուզբեկստանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը կմրցի մեքսիկացի Մարկոս Գոնսալեսի հետ։ Սա կլինի Բաչկովի 4-րդ մենամարտը։ Նախորդ երեքում հայ բռնցքամարտիկը հաղթել»,- հայտնում են ֆեդերացիայից։