Մենք՝ որպես ՀՀ-ի իշխանություն, չենք կարող ընդունել նման ռիսկեր պարունակող հայտարարություն. Էդուարդ Աղաջանյան
«Չնայած հայտարարությունում կային բավականին շատ դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ գալ համաձայնության, այնուամենայնիվ, կային ձևակերպումներ, որոնց նկատմամբ կողմերի դիրքրոշումները սկզբունքային էին և դրանց շուրջ համաձայնության գալու հնարավորություն չեղավ»,-ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծի վերաբերյալ՝ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած ձևակերպումները նախապատերազմյան արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են, այն անընդունելի է, քանի որ դրա արդյունքն այսօրվա իրավիճակն է:
«Հաշվի առնելով աշխարհաքաղաքաքան վերջին գլոբալ զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը, որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում հնարավոր ռազմական սադրանքները»,-ասաց Աղաջանյանը և հավելեց. «Խաղաղության օրակարգն է գլխավոր, եթե ոչ՝ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության գրեթե միահամուռ քննադատող գնահատականը»:
Նա տեղեկացրեց, որ ՔՊ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայտարարության մեջ «Հայաստան» խմբակցության առաջարկած տերմինաբանությունն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում է ՀՀ-ի առաջարկած խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունը, որպես ՀՀ-ի իշխանություն, չի կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին