Թաթոյանն Ավստրալիայում բարձրաձայնել է. Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ մեր տարածքներից
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Իմ ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի Նյու Սաութ Ուելսի նահանգի խորհրդարանի խոսնակը նախաձեռնեց Ադրբեջանի պատերազմական հանցանքները Հայաստանում ու Արցախում դատապարտելու և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու բանաձև։ Բանաձևի նախագծին միացան մի շարք պատգամավորներ:
Մասնավորապես, երեկ Սիդնեյում Ավստրալիայի Նյու Սաութ Ուելսի նահանգի խորհրդարանի խոսնակ, Ավստրալիա- Հայաստան դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) ղեկավար Ջոնաթոն Օ'Դէյ և մի շարք պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում ու Արցախում Ադրբեջանի իշխանությունների հանցանքների ու այլ անօրինական արարքների հետևանքով անվտանգության և մարդկանց համար առաջացրած լրջագույն խնդիրները։
Հանդիպմանը մասնակցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) Պատվո նախագահ Գրիգոր Սողոմոնյանը և գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։
Քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել եմ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Մանրամասն ցույց եմ տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ մեր տարածքներից․ կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։
Ներկայացրել եմ նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, խոսել եմ նաև այն մասին, որ հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:
Տտեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։
Ցուցադրել եմ նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:
Որպես լուծում՝ շեշտել եմ, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով կազմակերպված այցի շրջանակներում դեռ շարունակվում են իմ հանդիպումները»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանը կմասնակցի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած միջոցառմանը
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի․ Արման Թաթոյան
- Ակնհայտ է՝ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է․ Արման Թաթոյան
- Մենք ամեն օր պատերազմի մեջ ենք. Արման Թաթոյան
- Ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ նաև օկուպացված տարածքներից. Արման Թաթոյան
- Արման Թաթոյան. Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն
- Արման Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցանքների ապացույցները
- Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա.Արման Թաթոյան
- Հայատյացության քարոզն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական կյանքի աղբյուրն է. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին