Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
«ՌԴ արտգործնախարար Լավրովը հստակ ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ մեկնաբանելով երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։
Թարվերդյանի խոսքով, Ռուսաստանւ արտգործնախարարը հստակ նշել է, որ Ռուսաստանը առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին։
«Դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո արդեն 30 տարի հարցը էր լուծում չէր գտնում, կարծում եմ, որպես խելացի դիվանագիտություն, հարցը պետք է կրկին մնա քննարկման առարկա։ Այստեղ տեղին կլինի զուգահեռ տանել Կիպրոսի խնդրի հետ։ Նույն խնդիրը եղել է Կիպրոսում, մարդիկ հանգիստ ապրում են, խաղաղություն կա, բայց այդ կարգավիճակի հարցը միշտ քննարկվում է։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրությունը ընդունում է, որ կա ազգերի ինքնորոշման իրավունք և այլն, որը հիմնական հենասյունն է հանդիսանում և հասկանում ենք նաև, որ այս հարցը արագ կարգավորման ենթակա հարց չէ»,- ասել է Թարվերդյանը։
Ըստ քաղաքական գործչի, Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ եվրոպական մոդելով հարցի քննարկումը դուրս է գալու օրակարգից, ինչն ի վնաս Հայաստանի է։
«Մեր քաղաքական ուժը հայտարարել է, որ Պրահայում ստորագրվել է մի թուղթ, որի կարիքն անգամ չկար, որովհետև արդեն իսկ միանալով Ալմա- Աթայի համաձայանգրին՝ մենք արդեն իսկ ստորագրել ենք այն որպես առանձին պետություն»,- ասել է Երվանդ Թարվերդյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան