Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան հրաժարվել է Ռուսաստանի հետ Սիրիայում պարեկային ծառայություն իրականացնել, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ գեներալի՝ Թուրքիան չի պարզաբանել, թե որն է պատճառը:
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսել է «Մագիլ-թուր» ռազմական օպերացիան, որն առայժմ սահամանափակվում է միայն օդային հարվածներով՝ չնայած Թուրքիայի նախագահը չի բացառել նաև ցամաքային գործողությունները:
Թուրքիայի ռազմագործողությունները արդեն դատապարտել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ կոչ անելով Թուրքիային հրաժարվել ցամաքային գործողություններ սկսելու մտադրությունից:
Հիշեցնենք, որ 2019թ-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը անցկացրեցին վեց ժամ տևած բանակցություններ, որից հետո ստորագրվեց տասը կետանոց փոխըմբռնման հուշագիր:
Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին