Հարավային Կորեայից գեղեցկուհին՝ «Միսս Երկիր-2022» մրցույթի հաղթող
Ֆիլիպիններում որոշվել է «Միսս Երկիր-2022» մրցույթի հաղթողը։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կորեուհին արժանացել է պատվավոր կոչմանը։ «ՄԻՐ»-ի հաղորդմամբ՝ Հարավային Կորեայից գեղեցկուհի Մինա Սյու Չոյը նվաճել է թագը՝ շրջանցելով տարբեր երկրների 85 մրցակիցների։
«Միսս Երկիր» գեղեցկության ամենահայտնի մրցույթներից մեկն է աշխարհում, որն ամեն տարի անցկացվում է Ֆիլիպիններում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Միջոցառման հիմնական գաղափարներն են՝ ուշադրություն հրավիրել մեր ժամանակների հումանիտար խնդիրների, շրջակա միջավայրի պաշտպանության և վայրի բնության պահպանման վրա։
Մրցույթին մասնակցելով՝ աղջիկները ներկայացնում են բնապահպանական իրավիճակի բարելավման սեփական նախագծերը՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Բացի թագից, հաղթողը տեղ է ստանում ՄԱԿ-ում՝ որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ մոլորակի վրա մարդկային միջավայրի պահպանման ծրագրերի մշակման գործում։