Մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո Չինաստանը մտադիր է մեղմացնել հակահամաճարակային սահմանափակումները
Չինաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին հայտարարել իրենց հակահամաճարակայի սահմանափակումներ մեղմացման մասին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Խոսքը մասսայական թեստավորման մասշտաբները նվազեցնելու և որոշակի պայմաններում տանը կարանտին թույլատրելու մասին է։
COVID-19-ի դեմ միջոցառումների մեղմացումը տեղի է ունենում Չինաստանում օրեր առաջ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Շանհայում, Նանջինգում, Ուհանում և Չինաստանի այլ խոշոր քաղաքներում արգելափակումների դեմ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Ուրումչիում հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ: Կարանտինի պատճառով մարդկանց արգելվել է լքել շենքը, իսկ քաղաքում ճանապարհները փակվել են։
Չինաստանի ղեկավարությունը COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է վարում, քաղաքներում ներդնում են ամբողջական արգելափակումներ և կարանտիններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա