Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունն արձագանքում է Լավրովի հայտարարությանը
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հարցազրույցին։
Հայտարարության մեջ ասված է.
««Ապրելու երկիր» կուսակցությունը տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման գերակայությունը միանշանակ ընդունելով հանդերձ, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հայտարարությունը պարունակում է որոշակի անհստակություններ՝ կապված Հայաստանի՝ Ալմա-Աթայի հռչակագիրն առանց նախապայմանների ստորագրելու հետ։
Մասնավորապես, հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ. փետրվարին վավերացրել է վերապահումներով։ Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ կարևոր բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։
Ավելին, Հռչակագրում օգտագործված բառապաշարը՝ «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» վերաբերել է գոյություն ունեցող սահմաններին, որոնք Ադրբեջանի մասով հարաբերական են եղել հենց Արցախի Հանրապետության գոյության փաստի ուժով, ինչը նշանակում է, որ հստակ սահմանազատում չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև նախ այդ սկզբունքը մեխանիկորեն գործող սկզբունք չէր և կիրառվել է միայն Հարավային Ամերիկային և Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ համաձայնության առկայության ու շատ խիստ պայմանականություններով, իսկ այնուհետև՝ Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես անկախ պետություններ, մինչև նշված Հռչակագրի վավերացումը, երբևէ սահմանազատում և սահմանագծում չեն արել, որպեսզի գոյություն ունենար Հռչակագրում նշված սահմանը։
Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցությունները, որոնք տևել են երկուսուկես տասնամյակ, ուղղված են եղել համաձայնության գտնելուն հենց Արցախի կարգավիճակի հարցում, այլ ոչ թե Ալմա-Աթայի Հռչակագրի՝ պարոն Լավրովի մեկնաբանության հաստատմանը։
Վերահաստատելով, որ Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում պետք է գերակա մնա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու շուրջ տեխնիկական հարցերի շուրջ
- Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին
- Մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ
- Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը. Դավիթ Իշխանյան
- Առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում. Պեսկով
- Դավիթ Բաբայան. Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը
- Ալիևը փակագծեր է բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան