Սուրեն Սարգսյան. Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու շուրջ տեխնիկական հարցերի շուրջ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Հասկանալի է չէ՞, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու շուրջ տեխնիկական հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթի մասին, մասնավորապես հայտարարել էր.
«Նրանք փաստաթուղթ են ստորագրել, որում նշվում է, որ սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրերի համար հիմք պետք է ընդունվեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանները: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև, այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ»։
Լավրովի խոսքով, երբ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու պարոն Միշելի կողմից հաստատվել է Ալմ-Աթիի համաձայնագրի ճանաչումն առանց ինչ-որ վերապահումների, ապա դա հեշտացնում է հետագա գործը, քանի որ լուծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ մոտեցումը։
«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են քննարկել, տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ոչ ոք այլևս չի հիշում Մինսկի խմբի մասին. Երբեմն Հայաստանում ինչ-որ քաղաքական գործիչ ասում է՝ ինչո՞ւ Մինսկի խումբը... Նրան հուղարկավորել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Այնպես որ, այդ հարցում մենք որևէ կապ չունենք»,-ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին
- Առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում. Պեսկով
- Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև
- Ալիևը փակագծեր է բացել
- Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ համատեղ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը. Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան