Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով․Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տգրան Աթանեսյանը գրում է․
««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» դադարեցնում է իր գործունեությունը... Իհարկե, իրավաբանորեն ճիշտ կլիներ հետևյալ ձևակերպումը՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» լիխտենշտեյնյան օֆշորային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը լուծարվում է: Երկար տարիներ չբացահայտվող, հետևաբար՝ խիստ կասկածելի աղբյուրներից սնված մասնաճյուղը փակվում է, ինչը նշանակում է, որ թաքցվելու են նաև հնարավոր ուղիները, որոնցով միգուցե հնարավոր կլիներ ճշտել, թե ով է ի վերջո ֆինանսավորել Սաքունցին, Բարսեղյանին, Իոաննիսյանին և այլոց և ինչ նպատակով:
Թեպետ ողջամիտ փոքրամասնության համար առանց այդ էլ ամեն ինչ ավելի քան պարզ է, պետք էր այդուհանդերձ քրեական քննությամբ պարզել այդ ամենը և համապատասխան արդյունքների դեպքում պատասխանատվության կանչել թե պատվիրատուներին, թե կատարողներին, ինչպես դա տեղի է ունենում փախուստի դիմած և հետախուզման մեջ գտնվող սորոսական Սաշիկ Սուլթանյանի դեպքում: Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով, սակայն ամեն դեպքում հաճելի է գիտակցել, որ ես և Մարգարիտա Գյուլումյանը ՝ սորոսականներին լուծարելու մեր հայցադիմումով, փոքրիկ, բայց նկատելի դեր խաղացինք թեկուզև այս կերպ այդ հիմնարկի փակման գործում»:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հայտարարությունն այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյանը բաց նամակ է հղել Արցախի նախագահին
- Մեր այդ մտադրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել սորոսի հիմնադրամում․ Տիգրան Աթանեսյան
- Տիգրան Աթանեսյան. Ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով
- Ուզում եք ապրել արժանապատիվ երկրում, ունեցեք արժանապատիվ առաջնորդ․ Տիգրան Աթանեսյան
- Ու այս տգետ ու տգեղ ոհմակին ընտրել է 880 հազար ընտրող․ Տիգրան Աթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները