Եվրոն թանկանում է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.31 դրամ` նոյեմբերի 30-ի համեմատ արժեզրկվելով 0.19 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 403 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 405.22 դրամ (արժևորվել է 3.13 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 417 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 412 դրամ է, վաճառքը՝ 420 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 6.11 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.55 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.25դրամ, վաճառքը՝ 6.40 դրամ։