Արցախի ԱՆ. Լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների՝ Արցախից ՀՀ տեղափոխումը
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր». Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում
- Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից. էլիբեգովա
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ու Արցախի բնակչության դեմ
- Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան