Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի
Երևանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի: Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։
Մետրոպոլիտենից պարզաբանում են, որ այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է Հայաստանի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր: Այն անցկացվելու է Երևանի մետրոպոլիտենում:
«Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ը Երևանի մետրոպոլիտենը չի գործի»,- ասվում է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները