Մալյանի հիշեցումը. Լավրովը ասել ա, որ Հայաստանը Պրահայում հրաժարվել ա Արցախից
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է.
«Վերջին 5 տարում մեր երկրի ամենածանր պահերին միշտ ի հայտ է գալիս որևէ անկապ անիմաստ թեմա, օրինակ` «բոլտ», որը մի քանի օր դառնում է ընդդիմության ցնծության առարկան: Բոլորը փորձում են այդ բոլտի կապակցությամբ իրենց վրդովմունքը հրապարակել, փորձում են այդ բոլտը մտցնել իշխանության հետևը:
Հաջորդ քայլով իշխանությունը գտնում և հրապարակում է այդ բոլտի և նախկին իշխանությունների կապը: Ցնծում են նիկոլականները, ընդդիմադիրները պատասխանում են նիկոլականներին, թեման վերջանում է, բոլորը ցրվում են իրենց գործերով: Այդպես 5 տարի շարունակ եռանդով քննարկվում են տարբեր հաստության և երկարության բոլտեր:
Հ.Գ. Լավրովը ասել ա որ Հայաստանը Պրահայում հրաժարվել ա Արցախից»։
Հարակից հրապարակումներ`
- Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
- Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունն արձագանքում է Լավրովի հայտարարությանը
- Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան
- Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ է հրապարակվել
- Չալաբյան. Գայլերի լկտի ժպիտը և ոչխարների հեզ մկկոցը Պրահայում ոչ մի լավ բան չի խոստանում
- Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան