ՆԳՆ կազմն ու հետևանքները
Վերջերս Կառավարությունն ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու և ԱԻՆ-ի վերացման վերաբերյալ փաթեթը։ Այս փոփոխության մեջ սակայն բավականին անորոշ հարցեր կան, որոնք վերաբերում են անմիջականորեն նեղ մասնագետներին։
Ինչպես հայտնի է, Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն և միգրացիոն և քաղաքացիության հարցերով ծառայություն: Նախարարությունների քանակը չի փոխվելու, քանի որ կվերանա Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի գործառույթները կանցնեն նորաստեղծ կառույցին։ Սակայն, Panorama.am-ին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հայտնեցին իրենց մտահոգությունն՝ այս փոփոխության մասով։
«Մենք տեղյակ չենք,թե ինչ է լինելու,երբ ԱԻՆ-ը գործառույթներն անցնեն Ներքին գործերի նախարարությանը։ Միայն գիտենք, որ փրկարար ծառայությունն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան մտնելու են Ներքին գործերի նախարարության կազմի մեջ, իսկ ի՞նչ է լինելու Սեյսմիկ պաշտպանության ծառայության հետ։ Պաշտպանության ոլորտն ինչ է վերացե՞լ է, էլ երկրաշարժեր տեղի չե՞ն ունենալու։ Եթե ենթադրենք, որ միացրեցին ԳԱԱ-ին՝ համարելով կանխատեսման խնդիրը ակադեմիական, իսկ սեյսմիկ պաշտպանության ոլո՞րտը, չէ որ այս ոլորտը համակարգել է պետք, ո՞վ է դա անելու։
Սեյսմիկ ծառայությունն ունի 30 տարվա համար նախատեսված Կառավարության կողմից հաստատված պետական ծրագիր, ո՞վ է այն համակարգելու և իրականացնելու։ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ մտցնում են աղետների կառավարման վարչությունը, որտեղ բացի ուսադիր կրողներից, որևէ նեղ մասնագետ կա՞, փրկարար ծառայության խնդի՞ն է սողանքներին հետևելը կամ աղետների կառավարումը։ Այն նեղ մասնագիտական կառույցներն առնչվող հարցեր են»,- մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց ԱԻՆ աշխատակիցը( անունը չենք նշում՝ չթիրախավորվելու համար):
Մեր զրուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր տարի նոր նախարար է գալիս, ինչին էլ հաջորդում են կրճատումները։
«Մենք վերջին երկու-երեք տարվա ընթացքում պարբերաբար ծանուցում ենք ստանում, որ, պայմանավորված կառուցվածքային փոփոխություններով, հնարավոր են հաստիքի կամ աշխատավարձերի կրճատումներ։ Վերջինը ստացել ենք մեկ ամիս առաջ։ Նախավերջին ծանուցումից հետո կրճատումներ եղել են՝ ՊՈԱԿ-ի կազմում սեյսմիկ անվտանգության դեպարտամենտն ամբողջությամբ կրճատվել է։ Մեկ ամիս առաջ ստացած ծանուցումն էլ երևի պայամանավորված է ՆԳ նախարարություն մտնելու հետ»։
Երկար տարիներ ոլորտին ծառայած մասնագետը ցավով ընդգծում է․ « Մասնագետները գնում են, գալիս են ոլորտից ընդհանրապես անտեղյակ մարդիկ, որոնք ավելի շատ կառույցից վերցնում են,քան՝ ինչ-որ բան տալիս»։
Panorama.am-ը վերհանված խնդիրների շուրջ պարզաբանումներ կփորձի ստանալ համապատասխան մարմիններից։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ներքին գործերի մեգանախարարի պաշտոնում նշանակել իր համերկրացի և ընկեր Վահե Ղազարյանին
- Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը կներկայացվի Կառավարություն
- «Փաստ». Իշխանությունները նախատեսում են ստեղծել ներքին գործերի նախարարություն. Ով է պայքարում ղեկավարի պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին