Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի Netflix-ի քաղաքական թրիլլերում՝ մարմնավորելով ԱՄՆ նախկին նախագահի
Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվելու է Netflix-ի նոր՝ «Զրոյական օր» (Day Zero) սերիալում: Ըստ Variety-ի, դերասանը կմարմնավորի ԱՄՆ նախկին նախագահներից մեկի, իսկ թե ում, անունը չի հաղորդվում։
Սյուժեի մանրամասները, դերասանական կազմը և թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չեն: Աղբյուրի համաձայն՝ նախագծի հեղինակներն են Էրիկ Նյումանը, սցենարիստ Նոա Օփենհայմը։
Եթե նոր սերիալի արտադրությունը հասնի եզրափակիչ փուլ, և այն թողարկվի, ապա դա կլինի Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ առաջին նախագիծը Netflix-ի համար։