Մսի ու երշիկեղենի արտադրությունը կրճատվել է
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 32 հազար 451.6 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 16 հազար 437.9 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 7.5%-ով։
Նշված ժամանակահատվածում 18.7%-ով նվազել է նաև խոզի մսի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-սեպետմբերին արտադրվել է 2 հազար 829.9 տոննա, 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 3 480.1 տոննա։
Դրան զոիգահեռ այս տարվա 9 ամիսներին 2.1% ավելացել է ոչխարի մսի արտադրությունը՝ կազմելով 2 611.1 տոննա, թռչնամսինը ևս՝ 2.1%-ով` հասնելով 10 հազար 572.7 տոննայի։
Վիճակագրության համաձայն՝ նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 9 հազար 542.2 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.1%%-ով։
Նշենք նաև, որ զգալի՝ 44.2%-ով նվազել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)` կազմելով մոտ 2 հազար 181.4 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան