Ի՞նչ անել ստամոքսում այրոց չունենալու համար
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող:
Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող զգացում կրծոսկրի ետևում:
Ի՞նչ անել այրոց չունենալու համար: ԱՆ ֆեյսբուքյան էջում այս հարցին պատասխանել է աղեստամոքսաբանության գծով նախարարության խորհրդատու Մանիկ Գեմիլյանը՝ հիշեցնելով ոսկե կանոնի մասին։
«Սննդակարգի «ոսկե կանոնն» է՝ սնունդն ընդունել հաճախ և փոքր քանակներով:
Այրոց առաջացնող սննդի և ըմպելիքի ցանկում են տոմատը, կծու համեմունքները, շոկոլադը, սուրճը և, իհարկե, գազավորված ըմպելիքը:
Ինչպե՞ս փոխել կենսակերպն այս հիվանդության ժամանակ:
Նպաստող կարևորագույն գործոններից են ծխելը և ճարպակալումը: Ուստի, անհրաժեշտ է դադարեցնել ծխելը և նվազեցնել քաշը՝ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը և չափավորելով սննդի քանակը: Եթե պատշաճ դեղորայքային բուժում եք ստանում, ապա կարող եք սննդատեսակները շատ խիստ չսահմանափակել, քանի որ ժամանակակից բուժումը շատ արդյունավետ է այս գանգատի դեպքում:
Իսկ «ոսկե կանոնին» պետք է հետևել մշտապես»։
Հարակից հրապարակումներ`
- Օրթոպեդ-վնասվածքաբանը՝ երեխաների ողնաշարային հիվանդությունների մասին
- Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի. Մասնագետի խորհուրդը
- Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի
- Ինչպես են ականջակալներն ազդում լսողության վրա. մասնագետի խորհուրդները
- Անհարմար հարցեր գինեկոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան