Արտյոմ Տոնոյան. Ալիևը լուծարում է Նախիջևանի ինքնավարության բոլոր ատրիբուտները
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, գրում է.
«Ալիևը նվաճում է Նախիջևանը, և դա տեղի է ունենում այն բանի հետևանքով, որ տեղի բնակչությունը «իշխանություն» ու «պետություն» կամ «ինքնավարություն» հասկացությունները սկսել է նույնացնել։
Ավելի կոնկրետ, «Նախիջևանի ժողովուրդը» դժգոհ լինելով Վասիֆ Թալիբովից, ուրախանում է սրա թիմի անդամների ձերբակալություններով, որոնք իրականացնում է Բաքվից Նախիջևան գործուղված պետանվտանգության ծառայության հատուկ խումբը։ Ավելին, աղոթում է, որ հերթը շուտ հասնի հենց Վասիֆ Թալիբովին։
Իսկ Ալիևը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, օգտագործելով ժողովրդական դժգոհությունը, լուծարում է Նախիջևանի ինքնավարության բոլոր ատրիբուտները և լուծում ավելի խորքային խնդիր։
Սա այն դեպքում, երբ նույն բանը ցանկանում էր անել Էլչիբեյը 1992թ.-ին, երբ դարձյալ Նախիջևան էր գործուղել պետանվտանգության հատուկ ստորաբաժանում՝ ձերբակալելու Հեյդար Ալիևին, սակայն վերջինս կարողացավ կայծակնային արագությամբ մոբիլիզացնել ժողովրդին, հանել փողոց և ուլտիմատում դնել Բաքվի առաջ, որ իրեն ձերբակալելու և Նախիջևանի հարցը փակելու համար ուղարկված ստորաբաժանումները հաշված ժամերի ընթացքում լքեն Նախիջևանի տարածքը։
Նույնկերպ է տեղի ունեցել նաև մեր նվաճումը, ավելին՝ հիմա էլ փորձ է արվում Իրանի դեպքում։ Ուղղակի մեթոդի կիրառողներն են տարբեր երկրների դեպքում տարբեր կենտրոններ ու ուժեր։
Սա հին հնարք է և իր հնությամբ հասնում է հավանաբար մինչև նախնադար»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյան. Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման այդ թվում Նախիջևանի կողմից
- Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան