
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ու Արցախի բնակչության դեմ
Ադրբեջանի գործողությունները Ստեփանակերտ-Գորիս մայրուղում հերթական պրովոկացիան են։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար ու Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թելեգրամի իր ալիքում։
«Ակնհայտ է, որ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։ Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղիղ Արցախի 120.000 բնակչության և խաղաղապահների դեմ։
Հուսով եմ, որ մոտ ապագայում ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»։