ԱԱ. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները
Հայտնի է դարձել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի կազմը, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
1/8 եզրափակիչի զույգերն այսպիսի տեսք ունեն՝
Նիդեռլանդներ - ԱՄՆ,
Արգենտինա - Ավստրալիա,
Ֆրանսիա - Լեհաստան,
Անգլիա - Սենեգալ,
Ճապոնիա - Խորվաթիա,
Բրազիլիա - Հարավային Կորեա,
Մարոկկո - Իսպանիա,
Պորտուգալիա – Շվեյցարիա։
Նշվում է, որ աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիրներ բելգիացիները չկարողացան դուրս գալ փլեյ-օֆֆ, երկրորդ անգամ անընդմեջ խմբային փուլից այն կողմ չկարողացան անցնել նաև աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիները։ 2002 թվականից ի վեր առաջին անգամ փլեյ-օֆֆ դուրս չեկան նաև աշխարհի կրկնակի չեմպիոն ուրուգվայցիները:
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ փլեյ-օֆֆին կմասնակցեն Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) երեք թիմեր՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և 2006 թվականից ԱՖԿ-ն ներկայացնող Ավստրալիան:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա առաջնության ժամանակ 1994 թվականից հետո առաջին անգամ ոչ մի թիմ չի կարողացել հաղթել խմբային փուլի բոլոր հանդիպումներում։
Նշենք, որ 1/8 եզրափակիչ խաղերը կանցկացվեն դեկտեմբերի 3-6-ը։ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։