Արա Վարդանյան. Մնում է մեկ կետ` Սյունիքը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արա Վարդանյանը գրում է.
«Երբ հստակ որոշում ես մեռնել, գոյանում է ունեցվածքդ կիսողների հերթ...
Դրած սպասում եք ՀՀ որևէ պաշտոնյաի կողմից Լավրովին պատասխան։ Ի՞նչ պատասխան։ Լավրովը ասել է բառացի այն, ինչ մոտ երկու տարի է ասում է նիկոլը։ Ավելին, տողատակում նա նույնիսկ ակնարկեց այն, որ Ալմա Աթայի հռչակագիրը ընդունելիս Հայկական կողմը ժամանակին ունեցել է վերապահումներ կապված Արցախի հարցի հետ, մինչդեռ Պրահայի հայտարարության մեջ այդ վերապահումների մասին որևէ խոսք չկա։
նիկոլ- ալիև զույգը միասնաբար տապալեցին Արցախը փրկելու Մոսկվայի ջանքերը (դա բխում էր Մոսկվայի շահերից, այլ ոչ թե հայերի հանդեպ աննախադեպ սիրուց)։
Մնում է մեկ կետ` Սյունքիը։
Մենք որոշել ենք մեռնենք ու զարմանում ենք, թե ինչու են այդքան շատացել մեզ դրանում օգնողները...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան