Արման Մելիքյան. Լավրովի այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է
Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
«Լավրովի ասածն այն էր, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախի կարգավիճակի հարցն առաջնային չի համարում և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը վերջինիս կազմում:
Ճիշտ է, մի տեսակ դառնացած էր խոսում Լավրովը և տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից դժգոհ է ու համարում է, որ պաշտոնական Երևանն Արցախից ձեռք է քաշել, ինչը պարոն Լվրովին խիստ մտահոգում է:
Բայց նրա այդ պահվածքը մի տեսակ անհասկանալի է, եթե հիշենք, որ ՀՀ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ լիովին սատարում է կարգավորման հենց ռուսական ծրագրին, իսկ այդ ծրագրի ընդունումը վիժեցրել է պաշտոնական Բաքուն»։
Հարակից հրապարակումներ`
- Մալյանի հիշեցումը. Լավրովը ասել ա, որ Հայաստանը Պրահայում հրաժարվել ա Արցախից
- Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
- Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունն արձագանքում է Լավրովի հայտարարությանը
- Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան