
Էջմիածնում գողացել են ջրամատակարարման համար կարևոր սարքավորումներ
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին: Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվել ու ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Պարզվել է, որ բացի վերոնշյալ դեպքից նրանք խմբով տասնյակից ավելի գողություններ էին արել Արմավիրի մարզի այլ բնակավայրերում ևս՝ Արտիմետում, Առատաշենում, Ակնալիճում, Եղեգնուտում և այլուր: Գողացել էին նույն ընկերությանը պատկանող տրանսֆորմատորների յուղեր, մալուխներ, շարժիչներ և ջրամատակարարման համար կարևոր նշանակության այլ դետալներ:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

