ՄԱԿ-ում հայտարարել են, որ գենդերային հավասարության առաջխաղացումը 12 տրիլիոն դոլարով կխթանի տնտեսությունը
Վերջին տարիներին աշխարհում նկատվում էր կանանց դրության բարելավվում, սակայն համավարակը բացասաբար ազդեց այս գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-կանայք կազմակերպության տնօրեն Սիմա Սամի Բահուզը։
«Համավարակը բացասաբար է ազդել այս գործընթացի վրա և հանգեցրել է ընտանեկան բռնության աճի, կանանց շրջանում աշխատանքային ժամերի կրճատման, քանի որ նրանք ստիպված են եղել խնամել իրենց երեխաներին մանկապարտեզների չաշխատելու հետևանքով։Եթե առաջընթացի ներկա տեմպերը պահպանվեն, ապա մեզանից 300 տարի կպահանջվի գենդերային հավասարության հասնելու, խտրական օրենքները չեղյարկելու և իրավական պաշտպանության բացերը ծածկելու համար», - ավելացրել է Սիմա Սամի Բաքուսը:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Տոկիոյում Կանանց համաշխարհային ասամբլեայի նիստի բացման ժամանակ նա հայտարարել է, որ աշխատավայրում գենդերային հավասարության խթանումը մինչև 2025 թվականը կարող է խթանել համաշխարհային տնտեսությունը 12 տրիլիոն դոլարով։
Նրա խոսքով, գենդերային անհավասարությունը կդառնա տնտեսական լուրջ խնդիր, եթե աշխարհի բնակչության կեսը կազմող աշխատունակ տարիքի կանայք չիրացնեն իրենց պոտենցիալը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին