Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար
Վրաստանի ԱԳՆ է կանչվել այդ երկում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դիվանագետը պետք է բացատրություն տար իր արած հայտարարություններից մեկի վերաբերյալ, ըստ որի որ Չեխիայից Վրաստան ներկվող ապրանքների մի մասն արտահանվում է Ռուսաստան՝ շրջանցելով պատժամիջոցները։
Վրաստանի ԱԳ նախարարը չեխ դեսպանին ներկայացրել է միջոցառումները, որոնք ձեռնարկվում են նման դեպքերը թույլ չտալու համար, ինչպես նաև պահանջել է դեսպանից բացատրություն, թե ինչի հիման վրա է նման բան հայտարարել։
Վրացի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին նշել է, որ չեխ դիվանագետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, վնաս է հասցնում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև Վրաստանի համբավին։
Նշվում է, որ Չեխիայի դեսպանն արձանագրել է, որ, ցավոք, իր խոսքերը սխալ են մեկնաբանվել և տարածվել են կոնտեքստից կտրված։ Փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ դեսպանը հաստատել է նաև, որ պատժամիջոցների հետ կապված Վրաստանին հարցեր չկան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները