Տեր Ասողիկ. Թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ու մանրամսնում, որ դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշոնրհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մատուռ-մկրտարան է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին և եկեղեցու առաքելությանը, ի մասնավորի նշել է. «Եկեղեցին գիշեր և զոր իր ողջ կարողությամբ Աստծու խոսքն է բաշխում մեզ ամենքիս։ Ինչպես դարեր առաջ առաքելական քարոզչությամբ մեր նախնիներն իրենց սրտերը բացեցին Աստծու լույսի առջև և դարձան հետևորդները Քրիստոսի, այնպես էլ մենք այսօր հավատարմորեն հետևենք Քրիստոս Աստծուն, հետևենք Նրա Սուրբ Եկեղեցուն և թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին»։
Հայր Ասողիկը հորդորել է անդադար լսել Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամները և դրանք կյանքի կոչել, որպեսզի արժանի լինենք Աստծու արքայությանը, որը մեր մեջ է և Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների բարեխոսությամբ բարձր պահենք հայոց առաջին լուսավորիչների հանդիպումով հայոց աշխարհում հաստատված խաչը։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան