Տիգրան Աբրահամյան. Ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ տարիներ շարունակ եղել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ անվտանգության հարցերով խորհրդականը ու մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԶՈւ-ի հետ կապված խնդիրները, գրում է.
«Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։
Պաշտպանության նախարարի «համազգեստը» մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։
Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասը ուսին է, մյուս մասինը՝ այլ հատվածում։
Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։
Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։
ՀԳ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստների», դրանց կրումից դեռ չեմ խոսում»։
Նշենք, որ այս լուսանկարը հրապարակել է պաշտպանության նախարարությունը։ Սուրեն Պապիկյան և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը զորամասերից մեկում հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան