Փաստաբան. Պեմզաշենի գործով տուժողի ներկայացուցիչ ես նույնպես նման տեղեկատվության չեմ տիրապետում
Փաստաբան Գարիկ Գալիկյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Պեմզաշենի գործով Վրույր Բարսեղյանը փոխել է ցուցմունքը, գրում է.
«Պեմզաշենի գործով, որպես տուժող կողմի ներկայացուցիչ (փաստաբան) մի երևույթի եմ ուզում անդրադառնալ։
Քանի օր է համացանցում շրջանառվում են լուրեր, այն մասին, որ Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը փոխել է իր ցուցմունքը։ Նույն կայքերը գրառում են անում, որ Վրույր Բարսեղյանի պաշտպանը և վարույթով քննիչը հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել կամ մեկնաբանել։
Որպես տուժողի ներկայացուցիչ ես նույնպես նման տեղեկատվության չեմ տիրապետում, ինչքան էլ, որ նշված տեղեկությունը կարա հասանելի չլինի տուժող կողմին։
Հիմա հարց, որդեղից կայքերին նման տեղեկատվությունը, և որն է նպատակը ապատեղեկատվություն տարածելու և տուժող կողմի արդեն իսկ խաթարված անասելի վատ հոգեվիճակը ավելի ու ավելի սարսափելի դարձնելու։
Հ.Գ. Հարգելի լրատվական կայքեր մի տարածեք ապատեղեկատվություն, հասկացեք, որ վիշտ անդառնալի է, իսկ մարդկանց վիճակը անասելի վատ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Գործով երկու անձ կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել
- Մանրամասներ՝ Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանություններից․ Ոստիկանություն
- Պեմզաշենի սպանությունների գործով երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
- Պեմզաշենում աղջիկ երեխային սպանելուց առաջ սեռական բռնության են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան