Երկու դրույթներն էլ հակասում են Շվեդիայի կողմից քուրդ այլախոհին Թուրքիա արտահանձնմանը
«Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր՝ Շվեդիան, երկիր որտեղ առաջին անգամ հիմնադրվել է օմբուսմենի (մարդու իրավունքների պաշտպան) հաստատությունը, Թուրքիային է հանձնում Շվեդիայում ապաստան հայցած քուրդ այլախոհին։ Ահա և ձեզ ժողովրդավարությու՜ն, մարդու իրավունքնե՜ր․․․Բնականաբար իր այս քայլով Շվեդիան խախտում է, այսպես կոչված, միջազգային մի շարք դրույթներ․
1․ Քաղաքական հայացքները ենթադրում են, որ հետապնդումը քաղաքական է, ուստի արտահանձնումն անհնարին։
2․ Եթե նույնիսկ անձի նկատմամբ մեղադրանքը քաղաքական չէ, բայց արտահանձնվող երկրում բացակայում է արդար դատավարությունը և անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, ապա արտահանձնումն անհնարին է։
Ինչպես տեսնում եք, երկու դրույթներն էլ հակասում են Շվեդիայի կողմից քուրդ այլախոհին Թուրքիա արտահանձնմանը։ Բայց, Շվեդիան, տվյալ դեպքում անտեսում է իր իսկ կողմից հռչակված արժեքները, հանուն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Ահա և ձեզ «ժողովրդավարություն, մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում» և այլ բարբաջանքներ»։,-Իր՝ ԱՀԱ ԵՎ ՁԵԶ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ վերտառությամբ իրավունքի ստորադասման մասին գրառումն է ներկայացնում իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին