Մշակույթ 16:05 05/12/2022 Հայաստան

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը մեկ հարկի տակ կհավաքի աշխարհահռչակ երաժիշտների

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը դասական արվեստի սիրահարներին հնարավորություն է տալիս վայելելու աշխարհի լավագույն երաժիշտների կատարումներն, այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 6-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։

10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 20-ը սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։

Փառատոնի, նվագախմբի 2023 թվականի ծրագրերի մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ։

- Երևանում ամեն տարի անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ժամանակ երաժշտասերները հնարավորություն են ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները։ Այս տարի ի՞նչ նորություններ են սպասվում։

- Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակում հանդես կգան հայտնի երաժիշտներ։ Նրանց մասնակցությամբ տեղի կունենա 5 համերգ, կհնչեն ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ նրա ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այս անգամ փառատոնն առանձնանում է նրանով, որ լինելու են հետաքրքիր մենակատարներ, որոնց մի մասը Հայաստանում առաջին անգամ է հանդես գալու։ Մասնավորապես, Անաստասիա Կոբեկինան, որը կատարելու է Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի կոնցերտը։ Ի դեպ այս գործը ևս Հայաստանում հնչելու է առաջին անգամ։ Հետաքրքիր կոնցերտ է՝ գրված թավջութակի և փողային նվագախմբի համար։

Համերգային ծրագրերում ընդգկված են հայտնի գործեր, հուսով ենք, որ երաժշտասերները հաճույքով կունկնդրեն այդ ստեղծագործությունները։

Փառատոնի շրջանակում դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան ունկնդրելու Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը՝ իտալացի դաշնակահար Մասսիմո Սպադանի կատարմամբ։ Նա ևս առաջին անգամ է Հայաստանում ելույթ ունենալու։

Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։ Ի դեպ այդ համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։

Իսկ փառատոնի փակմանը կներկայացնենք դասական երաժշտության ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝ դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագով հանդես կգա Կարմինե Լաուրին։

Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվելու և նկարահանվելու են՝ հետագայում ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հայտնի հեռուստաընկերություններով ներկայացնելու համար։

Այս տարի նաև նախատոնական տրամադրություն է. 2023 թվականին լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և այս փառատոնով, կարծես, տրվում է այդ միջոցառումների մեկնարկը։ Իսկ արդեն փետրվարից նվագախումբը 10 համերգային ծրագրով հանդես կգա Միացյալ թագավորությունում՝ ներկայացնելով մեծ կոմպոզիտորի գործերը։

- Տասը տարիների ընթացքում ի՞նչ է ներկայացվել դասական երաժշտության սիրահարներին։ Արդյոք կային գործեր, որոնք յուրահատուկ էին մեր երկրի համար։

- Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ստեղծման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է։ Նպատակն է պահպանել և հանրահռչակել Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը, ինչպես նաև կարևոր է, որ հայտնի երաժիշտները սովորեն կոմպոզիտորի կոնցերտները, որպեսզի Արամ Խաչատրյանի երաժշտությունը նաև այս կերպ տարածվի աշխարհով մեկ։ Եւ պատահական չէ, որ ամեն տարի Խաչատրյանի ստեղծագործությունները գերիշխում են փառատոնի ծրագրերում։

Փառատոնն առանձնահատուկ է նաև նրանով, որ կոմպոզիտորի հայտնի գործերին զուգահեռ ունկնդրին հնարավորություն է տրվում ծանոթանալու նաև համեմատաբար քիչ կատարվող սիմֆոնիկ ստեղծագործություններին։ Ի դեպ, մենք ներկայացնում ենք նաև նրա կինոերաժշտությունը։ Չպետք է մոռանանք, որ Արամ Խաչատրյանը տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, և մեր ցանկությունն է, որ դրանց մասին ևս մարդիկ իմանան։

Բացի այդ, այս տարիներին փառատոնի շրջանակում հնչել են այլ կոմպոզիտորների գործեր, ունեցել ենք նորարարական նախագծեր։ Օրինակ, 2017 թվականին ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջոն Մալկովիչը հատվածներ ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

- Խաչատրյանական փառատոնի միջոցով ներկայացվեց նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և միշտ սպասված է։ Այս տարի նույնպես սպասենք այդ համերգին։

- Այո, միջազգային փառատոնում կարևոր տեղ ունի նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը։ Ավանդույթի համաձայն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի ևս կներկայացնի կոմպոզիտորի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար հանդես կգա ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանը։

- Վերջերս դասական երաժշտության համերգներին բավականին շատ են այլազգի ունկնդիրները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քայլեր ձեռնարկու՞մ է մեր կատարողական արվեստը նաև օտարազգի արվեստասերներին ներկայացնելու համար։

- Ամեն տարի սեպտեմբերին տեղի է ունենում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ևս Հայաստան են գալիս աշխարհահռչակ արտիստներ։ Եւ ոչ միայն այս, այլ նաև մեր մնացած համերգներին ներկա են լինում օտարերկյա զբոսաշրջիկներ։ Իհարկե որոշակի աշխատանքներ կատարվում են զբոսաշրջային ընկերությունների, հյուրանոցների հետ, որ տուրիստները ևս կարողանան ներկա լինել մեր համերգներին։ Սակայն նշեմ, որ երբ նախապես պլանավորում ենք դրանք, հատուկ այդ նպատակով Հայաստան են այցելում դասական երաժշտության սիրահար զբոսաշրջիկները։

Քիչ չեն դեպքերը, որ նրանք, օրինակ, «Արմենիա» փառատոնի ժամանակ անմիջապես գնում են մի քանի օր տևող համերգների տոմսերը, որպեսզի ունկնդրեն համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է հասանելի:

- Այս տարվա վերջին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Օմանում։ Կմանրամասնեք, թե ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու։

- Նվագախումբն արդեն մեկ անգամ հանդես է եկել Մասկատի արքայական օպերային թատրոնում, որը Միջին Արևելքի լավագույն օպերային թատրոններից մեկն է՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով։ Համերգի ժամանակ ներկայացրեցինք 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։ Դրանից հետո ստացանք երկրորդ հրավերը՝ հանդես գալ ամանորյա տոնական համերգին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին։ Ծրագրում կլինեն հետաքրքիր հայտնի դասական երաժշտական ստեղծագործություններ՝ Ռավելի «Բոլերո»-ն, Բեթհովեն, Մոցարտ և այն։ 

- Ի՞նչ ծրագրեր ու նախագծեր ունեք հաջորդ տարի։

2023 թվականը ևս հագեցած է լինելու։ Նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄԷ-ում։ Ինչպես արդեն նշել եմ՝ փետրվարին Միացյալ թագավորության տարբեր համերգասրահներում կներկայացնենք ոչ միայն եվրոպացի կոմպոզիոտրների, այլև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգներ նախատեսվում են նաև Ավստրիայում։ Մի շարք հյուրախաղերի հրավեր ենք ստացել և այժմ քննարկում ենք, թե որին կարող ենք գնալ։ Մենք անում ենք հնարավորինը, որ մեր նվագախումբը լավագույնս ներկայացվի Եվրոպայի և Ասիայի հեղինակավոր համերգասրահներում։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}