Բայրամովը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մինչև տարեվերջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա ավարտը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Տեղեկացնեմ, որ ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին»,- ասել է Բայրամովը՝ հիշելով, որ երկրների բանակցությունների 2 փուլ արդեն տեղի է ունեցել։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի ավարտը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին