Երևանի նախկին դատախազ. Արա, դուք նամուս ունե՞ք, վերջ տվեք այս ամենաթողությանը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Վերջին 24 ժամերի ընթացքում ևս 6 զոհ միայն ավտովթարներից, այդ թվում՝ 3-ամյա երեխա։ Լավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում, արա դուք նամուս ունե՞ք, վերջ տվեք այս ամենաթողությանը, բոլորի կյանքի հաշվին «հպարտ քաղաքացիներին» լավամարդ լինելու գործելաոճին….։
Անհրաժեշտ է խստացնել մոտեցումները, տասնամյակների մաշվածություն ունեցող ավտոմեքենաներին ևս վերաբերվել ամենայն խստությամբ, ավելացնել ծառայության կարգախմբերը՝ առանց կաշկանդվելու, որ այդպիսով սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող հայրենակիցները սեփական ընտրազանգվածից կվերածվեն ընդդիմադիրների»։
Հարակից հրապարակումներ`
- 3 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. զոհերի թվում կա երեխա
- Մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 18 ավտովթար, վիրավորվել է 26 մարդ