Լուսանկար, որ հրապարակել են Ավինյանի հույսով
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մի նկար է հրապարակել իրենց բակից ու գրել.
«Լուսանկարում Կենտրոն համայնքի Բրյուսով փողոցից մի հատված է։ Քամին հարակից տարածքում ընթացող շինարարությունից բերել ու բակի երևի թե բոլոր ծառերից, էլեկտրալարերից ու սյուներից գույնզգույն ու մեծ տոպրակներ է կախել։ Հույս կար, թե նույն քամին էլ մի օր կհավաքի ու կտանի։
Չտարավ, սրիկան։ Ապրիլին այս լուսանկարն, անձնական նամակով, ուղարկեցի Կենտրոնի թաղապետին։ Արձագանքեց անմիջապես, խոստացավ շատ արագ մաքրել տալ, բայց ոչինչ էլ չարեց։ Ավելի ճիշտ՝ արեց, վերցրեց ու տեղափոխվեց այլ աշխատանքի։ Եկավ ամառը, տերևները որոշ չափով թաքցրեցին այս պատկերը, բայց աշունն առանց երկար-բարակ մտածելու մերկացրեց ու ի ցույց է դնում։
Հավաքարարները կանոնավոր մաքրում են մեր բակը, բայց ծառերի կամ սյուների վրա բարձրանալու պարտավորություն նրանք, հաստատ, չունեն։ Հատուկ հանձնարարական է պետք։
Հույսը, որը վերջինն է մեռնում, ապագա քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Հիմա, ասում են, նա է քաղաքի խնդիրները կարգավորում։ Նրան էլ հղում անեմ՝ մեկ էլ տեսար՝ ստացվեց ու մենք մեր բակ եկած հյուրերից չամաչեցինք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին