11 ամիսների ընթացքում Հայաստան է եկել 1.54 միլիոն մարդ
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է այս տարվա 11 ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:
Կոմիտեի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ:
Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140 376 այցելություն):
2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85762 այցելություն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան