«Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ»
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։
Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ։
Միացե՛ք բոյկոտին»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի
- «Մանկական Եվրատեսիլ»-ի և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու առիթով մի շարք փողոցներ փակ կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան