Հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության անձնակազմը
Դեկտեմբերի 5-ի լուսադեմին, շտապօգնության ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում Օրբելի փողոց տանող հատվածում ինքնավթարի է ենթարկվել, որի հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շտապօգնության անձնակազմը` 3 տուժած:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել: 64-ամյա բուժքույրն այժմ շարունակում է մնալ Անհետաձգելի բուժօգնության բաժնում, շուտով նույնպես դուրս կգրվի: