Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ և մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում և Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան