Արաբագետ. Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են «միջանցքի» պարտադրմանը միտված քայլերը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են «միջանցքի» պարտադրմանը միտված քայլերը
Բաքվի վարչակարգի կողմից դեկտեմբերի 3-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակման սադրանքը, Ադրբեջան-Իրան սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի ակտիվ բանակցությունները պետք է դիտարկել մեկ ընդհանուր հարթությունում։
Այն ուղիղ կերպով վերաբերվում է «Զանգեզուրի միջանցք» ադրբեջանաթուրքական ծրագրի իրականացմանը և դրա հետ կապված «խոչընդոտների» հարթմանը։
Ընդ որում, «միջանցքի ծրագրի» հետ առնչվող դերակատարներից յուրաքանչյուրին թյուրքերը համապատասխան ուղերձ են հղում.
1.Հայկական կողմերին՝ Լաչինի միջանցքի փակման և Արցախի շրջափակման սպառնալիք։
2. Իրանին՝ համաթյուրքական ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու դեպքում թուրք-ադրբեջանական համատեղ պատասխան։
3.Ռուսաստանին՝ «միջանցքի» հայկական հատվածում Մոսկվայի կարևոր դերակատարում, բացի այդ՝ նաև Ռուսաստանի շահերից բխող բազմաշերտ համագործակցության տարբեր հնարավորություններ՝ հատկապես աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
- Ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան
- Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում