Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ընդդիմությունը վրացի վարձկաններ է ուղարկում Ուկրաինա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները հավաքագրում և Ուկրաինա կռվելու են ուղարկում հանրապետության քաղաքացիներին։
«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այդ մարդիկ՝ այսպես կոչված, պատերազմի և ծախվածների կուսակցությունը, ուկրաինական պատերազմի սկզբից փորձել և փորձում են ինչ-որ սադրանք կազմակերպել: Ցավոք, «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները մեր համաքաղաքացիներին տանում են Ուկրաինա կռվելու»,-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ երկուշաբթի կառավարության նիստում ասել է Ղարիբաշվիլին։
Նա նաև քննադատել է ընդդիմությանը, որ շատ են խոսում ուկրաինական պատերազմի մասին, բայց իրենք այնտեղ չեն գնում առաջնագիծ։ «Ի՞նչ քաղաքական գործիչ եք տեսել, ով կզոհվի պատերազմում, այստեղ նրանք շատ ակտիվ են ֆեյսբուքում և աչքի են ընկնում «համարձակ» գրառումներով, թող թողնեն գնան կռվեն, բայց ոչ Կիևում՝ սելֆիի համար, այլ՝ առաջին գծում»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Վրաստանի հինգ քաղաքացիների ընտանիքներին և ընկերներին, որոնք օրերս զոհվել են Ուկրաինայի կողմից Բախմուտի մոտ կռվելիս։ Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է Վրաստանի 33 քաղաքացի։ Հանրապետության կառավարությունն իր վրա է վերցնում մարմինները հայրենիք հասցնելու և զինվորական պատիվներով հուղարկավորությունների հետ կապված բոլոր ծախսերը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մանդարինի բերքն այս տարի ավելի քիչ է. կանխատեսումը՝ 40-45 հազար տոննա
- Ղարիբաշվիլի. «Հարևանության խաղաղ նախաձեռնությունը» չի ընդդիմանում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի
- Միրզոյանն ու Ղարիբաշվիլին քննարկվել են Վրաստանով բեռնափոխադրումների դյուրացման հետ կապված հարցեր