Գերմանիան 10,5 մլրդ դոլար կհատկացնի ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար
Գերմանիան 10 միլիարդ եվրո (10,5 միլիարդ դոլար) կհատկացնի ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Նշվում է, որ 35 կործանիչների մատակարարումները նախատեսված են 2026 թվականից մինչև 2029 թվականն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ձեռք բերման գումարը կհատկացվի Գերմանիայի զինված ուժերի հզորացման հատուկ հիմնադրամից՝ 100 միլիարդ եվրոյի չափով:
Գործակալության տվյալներով՝ Բեռլինը կստանա նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով նոյեմբերի 30-ին Բեռլինի անվտանգության համաժողովում, ասել է, որ կործանիչները անհրաժեշտ են երկրի համար՝ շարունակելու «նպաստել ՆԱՏՕ-ում միջուկային մասնակցությանը»: Չնայած այն հանգամանքին, որ ԳԴՀ-ն չունի ատոմային ռումբեր, գերմանական ինքնաթիռները կարող են կրել ամերիկյան միջուկային մարտագլխիկներ ռազմական գործողությունների դեպքում։ Մինչ այժմ այդ առաջադրանքը դրված էր «Տորնադո» հետախուզական ինքնաթիռների վրա, որոնց շահագործման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։ Դեռևս 2019 թվականին տեղեկություններ հայտնվեցին, որ Բեռլինը մտադիր է դրանք փոխարինել F-35-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին