«Եվրատեսիլին» զոհ դարձած
Երևանում մանկական «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու հետևանքներն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները զգում են։ Ամանորին ընդառաջ մրցույթի առիթով այս տարի տոնակն զարդարանքը շուտ սկսկեցին, ինչի հետևանքով օրեր շարունակ խցանումներ էին։
Դրանք առաջիկա երկու օրերին ավելի կշատնանք, քանի որ Մետրոպոլիտենը չի գործելու, մրցույթի շրջանակում նկարահանումներ են իրականացվելու։ Դրանք անխափան անցկացնելու համար Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ը չի գործի։
Սա զայրացրել, վրդովվեցրել ու զարմացրել է մարդկանց։ Շատերը կատակում են՝ ամեն բան անում են, որ էլ չցանկանանք հայաստանցի մասնակցի հաղթանակը։
ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
Եթե չեմ սխալվում, մետրոպոլիտենը ռեժիմային հիմնարկ է, մետրոյի կայարաններում տեսա և լուսանկարահանումն արգելված էր: Նոր իմացա, որ մանկական Եվրատեսիլի ինչ որ մի բան մետրոյում են նկարելու… Աներևակայելի է
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Օրինակ, ես սաղ կյանք գիտեի, թե մետրոն ռազմավարական նշանակության օբյեկտ ա ու էդտեղ նկարահանելը արգելված ա։ Առավել ևս պատերազմող երկրում, որտեղ ռմբակոծության ժամանակ մետրոն թաքստոց ա դառնում։
Ով ա էդ անսահման խելքի տեր մարդը, որը չի գտել ավելի հարմար տեղ ու 2 օրով մետրոն փակում ա Եվրատեսիլի նկարահանումների համար»։
Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում էլ բազմաթիվ օգտատերեր քննադատել են այս գաղափարը.
«Չթողեք,մետրոյի պատերն էլ ծակծկեն»։
«Վայ, բա ինձ թվում էր՝ մետրոպոլիտենում տեսաձայնագրումն ու լուսանկարահումը արգելված ա»։
«Ո՞ր մշակույթը։Մեխերից ճաք տված պատերը թե Վիվառոյի գովազդներ»։
«Իսկ գիշերը նկարահանելը ավելի անհարմա՞ր է, քան մարդկանց հանել ու ստեղծել ավելի մեծ խցանումներ»։
«Դուք նորմա՞լ եք։ էս ինչ տխմարություն ա կատարվում»։
«Մեր ռազմաբազաներում նկարեք. համ թեմատիկ ա, համ էլ սաղս կտենանք՝ ինչ կա չկա»։
«Անպատասխանատվություն»։
«Հանճարեղ որոշում: Գրանիտի ու մարմարի մեջ որ պետք լինի մեխ խփել, չքաշվեք, կզամասկենք կեթա»։
«Բա հետո՞։ Մարդիկ աշխատանքի, երեխաները դպրոց ինչպե՞ս գնան։ Միթե երկու օրվա նկարահանված անկապ տեսահոլովակը արժե հարյուրավոր մարդկանց համար ստեղծած խնդիրների։ Ե՞րբ եք ձերբազատվելու գաղութային մտածելակերպից։ Ամոթ, հազար ամոթ»։
Հարակից հրապարակումներ`
- Որքանո՞վ են տոնական տրամադրություն փոխանցում Հրապարակի տոնածառն ու լույսերը. հարցում
- Հանրապետության հրապարակից մի քանի մետր այն կողմ
- Լուսանկար, որ հրապարակել են Ավինյանի հույսով
- «Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ»
- Ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
- «Մանկական Եվրատեսիլ»-ի և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու առիթով մի շարք փողոցներ փակ կլինեն
- Վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան